Ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1990-1991 թթ. - Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:
1991-1995 թթ. - Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:
1995-1996 թթ. - Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1996-1998 թթ. - Արտաշատի քաղաքապետ:
1998-2000 թթ. - ՀՀ Արարատի մարզպետ:
2000-2001 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:
2001-2002 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2002-2005 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
2005-2007 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:

2005 թ.-ից - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ:
2007-2008 թթ. - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2008 թ. ապրիլ-2008 թ. սեպտեմբեր - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2008-2011 թթ. - ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2011 թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են:
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2012-2014 թթ. - ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2014 թ. ապրիլի 13-2016 թ. սեպտեմբերի 8 - ՀՀ վարչապետ:
2017 թ. հունվարի 25 ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ
Ծառայել է խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի երեք զավակ և ութ թոռնիկ:
Պարգևներ
●«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
●Անանիա Շիրակացու մեդալով,
●ՀՀ վարչապետի հուշամեդալով,
●«Մարշալ Բաղրամյան» մեդալով,
●«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով,
●Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով,
●Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով,
●Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝
●«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար՝ ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով,
●«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով։
