loader
Պատմություն

Պատմություն

«Արտաշատ-Վինկոն»-ը ՀՀ կոնյակագործական ձեռնարկություններից միակն է իր աշխարհագրական դիրքով, որն ամենամոտ հեռավորությամբ դեմ դիմաց կանգնած է ալեհեր բիբլիական Արարատ սարին:

«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն բազմամշակութային գործարան է, որը ժառանգել է լավագույն դարավոր ավանդույթները և արժանի տեղ պահել հայկական  կոնյակի արդյունաբերության մեջ:

Տասնամյակներ շարունակ տևող գործունեության շնորհիվ ընկերությունն ամրապնդել է իր համբավը որպես վստահելի գործընկեր թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան կազմակերպությունների համար: Գործարանի 15000 մ2 մակերես ունեցող հնեցման մառաններում հնեցվում են 1971-2019թթ. խաղողի մթերման բերքից թորված կոնյակի սպիրտներ:

«Արտաշատ-Վինկոն»-ում մշտապես ներդրումներ են իրականացվել տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման և բարելավման ուղղությամբ:

 

Պատմություն
1877
1877

Առաջին գիլդիայի վաճառական, Սբ. Սարգիս եկեղեցուն կից դպրոցի հոգաբարձու՝ ՆԵՐՍԵՍ ԹԱԻՐՅԱՆԸ հայտնի է որպես  Հայկական գինեգործության և կոնյակագործության հիմնադիրը: Նա 1877թ.-ին հիմնադրում է գինու գործարան Էրիվանի բերդի տարածքում: 

1898
1898

Արտադրանքի վաճառքի հետ կապված որոշ դժվարությունների պատճառով  Ն. Թաիրյանը 1898թ.-ին գործարանը վարձակալության է հանձնում «Ն.Լ. Շուստով և որդիներ» ալկոհոլային ընկերությանը, ապա 1899թ.-ին՝ վաճառում նույն ընկերությանը:  Շուստովները, ովքեր, 1899թ. Ներսես Թաիրյանից գնելով Երևանի գինու և կոնյակի գործարանը, սկսեցին ընդլայնել իրենց բազան: 19-րդ դարի ռուսական ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար  «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերության կողմից 1905թ. հիմնադրվեց Արտաշատի գինու գործարանը:

1898
1904

19-րդ դարի ռուսական ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատար  «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերության կողմից 1904թ. հիմնադրվեց Արտաշատի գինու գործարանը:

1904
1922
1922

Հայաստանի՝ ՍՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո՝ 1922թ., բոլոր գինեգործական ձեռնարկություններն ազգայնացվեցին և ներառվեցին «Արարատ Տրեստի» կազմի մեջ:

ՍՍՀՄ-ի 70 տարիների ընթացքում Արտաշատի գինու գործարանն ընդարձակվեց, վերակառուցվեց: Գործարկվեցին հանրապետությունում առաջին ռեկտիֆիկացիոն աշտարակը, Երևանի գինու կոմբինատից հետո երկրորդ հզոր լցման արտադրամասը, կոնյակի սպիրտի թորման, խաղողի կոնցենտրատի ստացման միակ և այլ արտադրությունները:

1960
1960

Սկսած 1960-ական թվականներից  Արտաշատի գինու գործարանը 40հզ.տ խաղող է մշակել, արտադրել 2 580 000 դկլ գինի, որից շշալցվել է 1420 000 դկլ: Թորել է 650 հզ.լ կոնյակի սպիրտ:

1960
1995

1995թ. փետրվարին Արտաշատի գինու գործարանը սեփականաշնորհվեց: Սեփականաշնորհումը նոր հորիզոններ բացեց գործարար և բիզնես մտածելակերպ ունեցող սեփականատիրոջ համար: Գործարանի կոնյակի սպիրտի երկհարկանի մառանում հնեցվում էին 1979թ. սպիրտներ, որոնք բարձրակարգ մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ նորագույն էջ բացեցին հայ կոնյակագործության մեջ:

 

 

1995
2002
2002

2002թ. «Արտաշատի գինու, կոնյակի և օղու գործարան» ԲԲԸ-ն վերաձևակերպվեց «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի:

Այսօր
Այսօր
«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի վերամշակված խաղողի տարեկան արտադրական կարողությունը կազմում է մոտ 15-20 հազար տոննա:
Թորումն իրականացվում է կոնյակի սպիրտի շարանտական տիպի 10 հատ 250-500 դալ տարողությամբ սարքավորումներով, որոնց արտադրողականությունը մեկ ամսում կազմում է 200-220 հազար բ/լ կոնյակի սպիրտ:
Կոնյակի սպիրտները հնեցվում են ժամանակակից մառաններում՝ 6000-ից ավելի կաղնու տակառներում՝ 3 մլն լիտր ընդհանուր տարողությամբ:
«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի թորումները հնեցվում են ավելօ քան 6000 կաղնե տակառներում՝ 3 մլն լիտր ընդհանուր տարողությամբ։
Մառանների ընդհանուր մակերեսը 15000 մ2 է, որտեղ առկա են.
- 6 մլն բ/լ կոնյակի սպիրտ 1979-2021թթ. խաղողի բերքից
- 1 միլիոն բ/լ վիսկի (ածիկի և խառը)
- 1 մլն բ/լ մրգերի (ծիրան, սալոր, թթի, խնձոր, դեղձ) թորվածքներ.
Կոնյակի թորվածքների տարեկան արտադրությունը՝ մինչև 1,8 մլն  բ/լ:
3 տարեկանից մինչև 25 տարեկան կոնյակների տարեկան արտադրանքը կազմում է ավելի քան 3 մլն բ/լ:
Կուպաժավորման բաժանմունքը հագեցած է սառեցնող իոնափոխանակիչ սարքավորումներով մետաղների հեռացում, ֆիլտրացիա հզոր սառեցնող ագրեգատներով, որոնք հնարավորություն են տալիս մեկ օրում ցրտով մշակել 5000 դալ կոնյակ:
«Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-նն ունի՝
  • Տակառագործական արտադրամաս, որտեղ կատարվում են ընթացիկ վերանորոգումներ և նոր տակառների պատրաստում,
  • Լաբորատորիա, որը կատարում է արտադրական պրոցեսի բոլոր փուլերի ընթացքում անհրաժեշտ հետազոտումներ,
  • Ավտոպարկ,
  • Օժանդակ այլ կառույցներ:
Այսօր
db.Please, choose your country Ընտրեք Ձեր երկիրը
db.Please, choose your birth year Ծննդյան տարեթիվը